ՎԱՆԱՁՈՐԻ ՄՈՒՏՔԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՔՐ ՁԵՎԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Ի լրումն սույն թվականի փետրվարի 2-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի  տարածած հայտարարության, ստորև ներկայացվում են Վանաձորի չորս մուտքերը խորհրդանշող  ճարտարապետական փոքր ձևերի կառուցման  նախագծերի համար ելակետային տվյալները: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ ճարտարապետները և դիզայներները, այնպես էլ ստեղծագործական խմբերը, որոնք ունեն մինչև 4 անդամ: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել դիմում քաղաքապետի անունով, էսքիզային առաջարկը թղթային տարբերակով 2 օրինակից և էլեկտրոնային կրիչով: Նախատեսվում է քաղաքի 4 մուտքերի համար ճարտարապետական փոքր ձևերի կառուցում, որոնք հնարավորինս կբնութագրեն Վանաձորը: Ճարտարապետական փոքր ձևերը նախագծելիս պետք է հաշվի առնել ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2404-Ն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> որոշումը:

Սույն մրցույթի համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. Մարտի 13-ը:

 

Լրացուցիչ տեղեկատվության կամ այլ ելակետային նյութերի տրամադրման համար կարող եք դիմել Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժին,

հեռ. 0322 4-66-10, 094-89-09-14

Բեռնել

You May Also Like

Leave a Reply