- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի համայնքապետարանում ձևավորվեց շաբաթօրյակի կազմակերպման օպերատիվ շտաբ

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի փետրվարի 16-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստում հայտարարել էր «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ և նրա հանձնարարականով ծրագրի իրականացման և համակարգման լիազոր մարմին էր ճանաչվել  ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

Ծրագրի և հանրապետական շաբաթօրյակի (համայնքներում աղբավայրերի վերացում) իրականացման նպատակով մայիսի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի համապատասխան կարգադրությամբ ստղեծվել և անդրանիկ նիստն էր անցկացրել մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ձևավորված հանձնաժողովը:

Հաջորդիվ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նախաձեռնությամբ համայանքապետրանում ձևավորվեց և անդրանիկ նիստն անցկացրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Վանաձոր համայքում մայիսի 27-ին իրականացվելիք շաբաթօրյակի կազմակերպման և աշխատանքների համակարգման օպերատիվ շտաբը:

Վանաձոր համայնքի տարածքում, համայնքապետարանի ներկայացմամբ , ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործող  «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից  հաշվառվել են 61 աղբի կուտակման վայրեր, որոնց տարածքների լուսանկարները հասանելի են նաև հանրությանը:

Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, հնարավորինս սեղմ ժամկետներում, համապատասխան ծառայությունները պետք է պատրաստության վիճակի բերեն առկա տեխնիկան, մարդկային ներուժը: Օպերատիվ շտաբի նիստի ժամանակ համայնքի ղեկավարը տեղեկացրեց  նաև, որ մի շարք կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել ակտիվ աջակցել համայնքապետարանին և տեխնիկա տրամադրել շաբաթօրյակի աշխատանքներն իրականացնելու համար: Ակնկալվում է, որ աջակցության վերաբերյալ կազմակերպությունների ղեկավարների կողմից համայնքի ղեկավարին տեղեկացումը կշարունակվի նաև վաղը:

Օպերատիվ շտաբի աշխատանքի արդյունքում ձևավորվեցին աշխատանքային խմբեր և պատասխանտու անձինք , ովքեր կհամակարգեն քաղաքի տարբեր տարածքներում աղբավայրերի մաքրման և վերացման աշխատանքները:

Տեղեկացնենք նաև , որ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կոչով դիմել է վանաձորցիներին և Վանաձորում գործող կազմակերպություններին ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին և համատեղ ուժերով բարեկարգել ու  գրավիչ դարձնել մեր հայրենի քաղաքը: