Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ 2017Թ. ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

. Լուրեր

  

    Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի կողմից 2017թ. կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ բաժնի պետ Գոռ Բադյանը:

Մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի  ենթակայության տակ գործում են՝ 7 դպրոց (3 Երաժշտական, 2 արվեստի, գեղարվեստի և պարարվեստի), 3 մշակույթի տուն, Գրադարանների Կենտրոնացված Համակարգ (4 մասսայական և մանկական գրադարանով), 2 թանգարան, 3 կատարողական խումբ, 3 թատրոն և 20 մանկապարտեզ:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են բաժնի աշխատանքների պլանավորման և բաշխման, հանձնարարականների տրման և դրանց ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողություն:

Նշված և պահանջվող ժամկետներում, սահմանված կարգով պատասխանվել են նամակների, գրությունների, նախապատրաստվել հայտարարություններ, պատվոգրեր, շնորհակալագրեր, շնորհավորագրեր, կազմվել միջոցառումների և միջոցառումների շարքերի ծրագրեր, հավաքվել բազմակողմանի և բազմաբնույթ տեղեկություններ բոլոր հիմնարկների վերաբերյալ:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են համայնքային ենթակայության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, մանկապարտեզների և մշակութային այլ հիմնարկությունների գործունեության կազմակերպչական, կարգապահական խնդիրների լուծման,  մեթոդական օգնության աշխատանքներ:

Պարբերաբար կատարվել են ստույգայցեր մանկապարտեզներ՝ երեխաների հաճախումների, սննդի որակի, սանիտարահիգիենիկ պայմանների, օդի ջերմաստիճանի ստուգման նպատակով:

Բոլոր մանկապարտեզները ակտիվորեն մասնակցել են մարզային և համաքաղաքային միջոցառումներին («Երեխաների իրավունքների պաշտպանության օր», «Վանաձորի օր»), կազմակերպվել են հանրապետական, համայնքային տոներին նվիրված հանդեսներ:

Մանկապարտեզների միջև անց է կացվել սպորտլանդիա, մրցույթի հաղթողները մասնակցել են նաև մարզային և հանրապետական փուլերին:

Կրթության և գիտության նախարարության, Կրթության պետական տեսչության, ինչպես նաև  բաժնի կողմից իրականացվել են սեմինար-պարապմունքներ, քննարկումներ, դասընթացներ մանկապարտեզների տնօրենների, դաստիարակների, բուժքույրերի, երաժշտական դաստիարակների համար:

Երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները մասնակցել են «Վերածնունդ» միջազգային, «Արտ մյուզիք» հանրապետական, Առնո  Բաբաջանյանի անվան միջազգային, «Կոմիտաս» հանրապետական, Լոռու մարզային մրցույթ-փառատոններին և արժանացել մրցանակների և պատվոգրերի:

Թիվ 1, 2 մշակույթի տները մարզային, Ազգային  նվագարանների, «Ոսկե տավիղ» հանրապետական մրցույթ-փառատոններում ճանաչվել են լավագույնը:

Կամերային երգչախումբը «Իմ Հայաստան» երգչախմբային համահայկական փառատոնի  դափնեկիր է:

Մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժինը համագործակցել է  երիտասարդական, հասարակական կազմակերպությունների, Գուգարաց Թեմի Առաջնորդարանի,    ԵԿՄ–ի, համայնքում գործող խոցելի խմբերի (մանկատուն, տարեցների տուն, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամներ) և  այլ համայնքների, Սփյուռքի և արտերկրի հետ՝ համատեղ իրականացրել մշակութային ծրագրեր, միջոցառումներ:

Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են պետական, միջազգային, հանրապետական, համայնքային, հոբելյանական տոներ, հիշատակի օրերին նվիրված երթեր, միջոցառումներ:Կազմակերպված բոլոր միջոցառումների և միջոցառումների շարքերի ծրագրերը և տեղեկությունները տրամադրվել են պետական կառույցներին, լրատվամիջոցներին, Վանաձոր համայնքի ավագանուն և տեղադրվել համայքնապետարանի էլեյտրոնային կայքէջում:

 

Հունվարի 28 ՀՀ Բանակի օր

Հարգանքի տուրք Վանաձորի զինվորական պանթեոնում և Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ:

Հայքի հրապարակում զինվորական շքերթ: N զորամասում համերգային ծրագիր:

 

 

 

Փետրվարի 19 – Թումանյանական օրեր
Տեղի են ունեցել միջոցառումներ, գրքերի ցուցադրություններ, քննարկում սեմինարներ, որոնց ընթացքում եղել են թեմատիկ զեկուցումներ և գրքերի նվիրատվություններ Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի բոլոր գրադարաններում:

Մարտի 5 – Վազգեն Սարգսյանի ծննդյան օր

 

Մարտի 8Կանանց տոն
Ծաղիկների բաժանում Վանաձորի կենտրոնական փողոցներում:
Վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլի մենահամերգը Վանաձորի Հ. Աբելյանի անվ. պետ. դրամատիկական թատրոնում:

Մարտ- ապրիլՖրանկոֆոնյաի երկամսյակ
Համայնքային ենթակայության բոլոր հիմնարկներում միջացառումներ նվիրված Ֆրանսիային և ֆրանսիական մշակույթին:

 

 

Ապրիլի 7 – մայրության և գեղեցկության  օր

Կազմակերպվել է  դասական երաժշտության համերգ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում՝ մասնակցությամբ Երևանի և Վանաձորի երգիչների և անհատ կատարողների:

 

Ապրիլի 23 –24  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Ջահերով
երթ
Մայիսի 8 – Երկրապահի օր

Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տոնական միջոցառում ի հիշատակ Շուշիի ազատագրման:

Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության տոն
Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողի հարակից տարածքում զինվորական շքերթ, համերգային ծրագիր և հետախուզական վաշտի ցուցադրական ելույթ:

Մայիսի 18-21 – Թանգարանների միջազգաին օր և թանգարանների գիշեր

Քաղաքում գործող բոլոր թանգարաններում՝ «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օրվան» նվիրված թեմատիկ միջոցառումներ, ցուցադրություններ և ցուցահանդեսներ, վարպետության դասեր, զեկուցումներ, սեմինարներ և գիտաժողովներ:

այիսի 28 – Հանրապետության տոն

Տոնական միջոցառում կոտրած եկեղեցու տարածքում, զինվորական շքերթ և զինտեխնիկայի ցուցադրություն:

Հունիսի 1 – Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր
Վանաձորի բոլոր այգիներում և պուրակներում տոնական միջոցառումներ:

 

Հունիսի 8-9  – պատանի երաժիշտ կատարողների «Կոմիտաս»  մրցույթ-փառատոն

Էդ. Կզարթմյանի անվան արվեստի դպրոցի բոլոր դահլիճներում հունիսի 8-ին մեկնարկեց փառատոնի մրցութային մասը, որին մասնակցում էին հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների սաները՝ շուրջ 100 մասնակից: Մրցույթն անց կացվեց 5 անվանակարգերում երկու տարիքային խմբերի միջև: Հունիսի 9-ին տեղի ունեցավ մրցույթի շքահամերգը և պարգևատրման արարողությունը:

Հունիսի 22 – «Հրաժեշտ մանկապարտեզին»Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում ավանդական «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառում:

Հունիսի 29 – Անհայտ կորածների օր
Համայնքային ենթակայության հիմնարկներում տեղի են ունեցել միջոցառումներ:

Հունիս-օգոստոս – Ամառային ծրագիր
Միջոցառումներ բաժնի ենթակայության բոլոր հիմնարկներում: Երաժշտություն Հայքի հրապարակում:

Հուլիսի  – Ամառային զորակոչ
Զինկոմիսարիատի բակում տեղի ունեցավ ամառային զորակոչին նվիրված միջոցառում:

Հուլիսի 5 – Սահմանադրության օր

Սեպտեմբերի 9 – «Մշակութային վերածնունդ» փառատոն Դիլիջանում

Սեպտեմբերի 21 – Անկախության տոն

Տոնական միջոցառումներ Վանաձորի զինվորական պանթեոնում, Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում,տոնական համերգ:

 

Հոկտեմբերի 1 – Գյումրու օր
Վանաձոր համայնքի մասնակցությունը Հյուսիսային քաղաքների արվեստն ու արհեստը ներկայացնող փառատոնին:

Հոկտեմբերի 7 – «Վանաձորի օր» համաքաղաքային ավանդական տոնակատարություն
«Բարեկամության քաղաք» խորագրով մի շարք միջոցառումներ, համերգներ քաղաքի այգիներում և պուրակներում: Բաժնի ենթակայության բոլոր հիմնարկներում տոնական միջոցառումներ:

Հայքի հրապարակում «Ռեինկարնացիա»  խմբի մենահամերգ:

Դեկտեմբերի 7Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Դեկտեմբեր- Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հայքի հրապարակի, համայնքի գլխավոր փողոցների և հրապարակների ամանորյա ձևավորում:
Դեկտեմբերի 20-Հայքի հրապարակում քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություն:
Բաժնի ենթակայության ուսումնադաստիարակչական բոլոր հաստատություններում, մշակույթի տներում, կերպարվեստի թանգարանում կազմակերպվել են ամանորյա միջոցառումներ, հանդեսներ:
Բաժնի հատուկ ուշադրության կենտրոնում են եղել

մասնագիտական տոները (Ուսուցչի օր Գրադարանավարի օր, Սոցիալական աշխատողի օր, Թատրոնի միջազգային օր, Թանգարարնների օր, Պարարվեստի օր):

Անվանի մարդկանց հոբելյաններն ու այցերը .

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի և անվանի գրող Վահանգն Մուղնեցյանի այցերին նվիրված տոնական միջոցառումներ

           Փասադենայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության ընդունում:
Պատվիրակության շրջայց համայնքի մանկապարտեզներ, իրականացված ծրագրերի
վերահսկողություն և «Հորովել» երգի-պարի ժող. համույթի մենահամերգը
Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

 

Անատոլի Ավետյանի ցուցահանդես Կ. Աբովյանի անվան կերպարվեստի
թանգարանում:

          Հոկտեմբերի 8 – Հրաչյա Սեչենյանի ցուցահանդես

 

Եկեղեցական տոներ

Ապրիլի 15 – Սուրբ Հարության տոն (Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տոնական համերգ քաղաքի՝ կատարողական խմբերի և անհատ ստեղծագործողների մասնակցությամբ):

 

 

 

Հուլիս – Վարդավառ

 

Բաժինն աջակցել է մայրաքաղաքից, այլ համայնքներից և արտերկրից ժամանած կատարողական խմբերի և անհատ կատարողների համերգներին, ներկայացումներին, հանդիպումներին, ՀՀ  Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, «Մշակութային վերածնունդ» փառատոնին:

«Զվարթնոց» ՀԿ

«Լոռվա ձմեռ»

«Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան ջազ տրիոյի համերգ

Ջութակահար Նաիրա Գրիգորյանի մենահամերգ

Եվրոպայի օր

Ճարտարապետության բաժնի ցուցահանդես

«Երգում ենք Կոմիտաս»  համահայկական փառատոն

Դասական համերգ Նարեկ կազազյանի և Արմինե Վիրաբյանի մասնակցությամբ

Տիգրան Մանսուրյանի երեկո

 

Բերքի տոն

Հայաստանի ժողովրդական և գուսանական երգի պետ. անսամբլ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում

«Տաք երկիր ցուրտ ձմեռ» ֆիլմի ցուցադրություն

Պետական ջազ նվագախմբի համերգ

 

Ծաղրանկարիչների հանդիպում քննարկում

Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում

«Տաղարան» համույթի համերգ

Երիտասարդության միջազգային օր,

Առնո Բաբաջանյանիանվան մրցույթ-փառատոն, Սփյուռքի նախարարության միջոցառում

Ամերիկահայ երաժիշտ Շահան Արծրունու այցը Վանաձոր

 Ստեփան Սարգսյանի անվան մրցաշար

Կոխի փառատոն

Սպորտլանդիա նվիրված Վանաձորի օրվան

«Իմ Հայաստան»  համահայկական ծրագիր:

Բաժինը և բաժնի ենթակայության հիմնարկների կոլեկտիվները ակտիվորեն մասնակցել են
համապետական և համաքաղաքային բոլոր շաբաթօրյակներին:

 

Համայնքի ղեկավարը դրական գնահատեց բաժնի կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքը: Համոզմունք հայտնեց, որ նախակրթական ուսումնական հաստատություններում այս տարի ավելի խիստ և հետևողական վերահսկողություն կիրականացվի խնդիրները բացառելու նպատակով: Մամիկոն Ասլանյանը նշեց, որ այս տարի Ղարաքիլիսայի ճակատամատի 100-ամյակի միջոցառումներն ավելի մեծ և տարբերվող կլինեն: Այդ ուղղությամբ բաժինը լայնածավալ աշխատանքներ ունի անելու:    

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր