Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ

. Լուրեր

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Վանաձորի ավագանու արտահերթ նիստը, որին ողջ կազմով մասնակցում էի ՀՀԿ-ի ավագանու խմբակցության 13 անդամները, ՀՅԴ ավագանու խմբակցության 2 անդամները, և ՀՎԿ ավագանու խմբակցության 5 անդամները:

Նիստին ներկա էին ավագանու 20 անդամներ: Ավագանու նիստից բացակայում էին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ավագանու խմբակցությունների անդամները: Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը , նիստը վարող, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ ինքը սոցիալական ցանցերով նոյեմբերի 17-ին ուղերձ էր հղել համայնքի ավագանու խմբակցություններին և առաջարկել նրանց մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը:

Հիշեցնենք, որ ուղերձում մասնավորապես ասված էր. « Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ, ՀՎԿ և ԲՀԿ խմբակցությունների հարգելի անդամներ. Վանաձոր քաղաքի առջև ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու, մասնակցային կառավարում իրականացնելու և ի շահ Վանաձորի՝ կրկին անգամ առաջարկում և հորդորում եմ մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը… Վանաձորն առավել՝ քան հիմա, կարիք ունի սրտացավության և իրական հոգատարության…» :

Մամիկոն Ասլանյանը ավագանու անդամներին տեղեկացրեց, որ իր կոչին արձագանքել են Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արկադի Փելեշյանին և ՀՎԿ խմբակցության անդամներին կոչին արձագանքելու և քաղաքի կառավարմանը մաս կազմելու պատրաստակամության համար:

Նիստը վարողը նաև առանձնակի շնորհակալություն հայտնեց ՀՀԿ ավագանու անդամ Արտյոմ Գրիգորյանին, ով, ելնելով քաղաքի և ավագանու իր թիմակիցների շահերից, հրաժարվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, հնարավորություն տալով կյանքի կոչել Վանաձոր համայնքի ղեկավարի և ՀՎԿ ավագանու խմբակցության ղեկավարի միջև կնքված համագործակցության հուշագրի նպատակները:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ « Արկադի Լյովայի Փելեշյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին» որոշման նախագիծը :

20 կողմ ձայնով՝ միաձայն, Վանաձորի ավագանին հաստատեց Արկադի Փելեշյանին որպես Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր