Ջրամատակարարման գրաֆիկը Վանաձորի առանձին թաղամասերում մայիսին կմնա անփոփոխ

Վեոլիա Ջրի համար առաջնայինը սպառողների առողջությունն է

Հարգելի բաժանորդներ,

Ինչպես հայտնի է, ս.թ. ապրիլ ամսին, կապված Սպիտակ ջուր և Ղադրի ձոր գետերի, ինչպես նաեւ Ծովասարի աղբյուրների ջրերի պղտորման հետ, ջրամատակարարումը Վանաձորի որոշ թաղամասերում իրականացվել է փոփոխված գրաֆիկով:

Ցավոք, ներկայումս ակտիվ ձնհալի հետևանքով նշված մակերևութային ջրերի պղտորվածության աստիճանը մնում է բարձր: Մինչդեռ քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը»,անբավարար տեխնիկական վիճակով պայմանավորված, ի վիճակի չէ ապահովել դրանց մաքրմանը ներկայացվող պահանջները,ինչն առաջացնում է խնդիրներ մատակարարվող ջրի որակի առումով:

Առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը՝ ստեղծված իրավիճակում Վեոլիա ջուր ընկերությունը ստիպված է մայիս ամսին ուժի մեջ թողնել ապրիլին հայտարարված ջրի մատակարարման գրաֆիկը:

Հայցելով հաճախորդների և սպառողների ներողամտությունը ակամա պատճառվող կենցաղային անհարմարության համար՝ Վեոլիա ջուր ընկերությունը հավաստիացնում է, որ արվում է հնարավորըքաղաքում ջրամատակարարման բարելավման համար մինչև խնդրի վերջնական լուծումը:

Ջրամատակարարումը Վանաձոր քաղաքի առանձին տարածքներում մայիս ամսին կիրականացվի հետևյալ գրաֆիկով:

Ք.Վանաձոր, Չուխաջյան 46-66 շենքեր, Ամիրյան 30-56 սեփական տներ, Ամիրյան 5, 7, 9 շենքեր, Աբեղյան 31-63/կենտ/, 50-84/զույգ/ տներ, Գայ, Խուդյակով, Բարեկամություն փողոցներ, Երևանյան խճ. 72, 76, 125 շենքեր, 153-223/կենտ/, 76-152/զույգ/ սեփական տներ, Խնձորուտ 1, 2, 4, 5 փողոցներ  

 

 

Շուրջօրյա

Ջրանջատում՝ 13.00-03.00

Չուխաջյան թաղամաս 1, 3, 5, 7, 9, 11, 28, 29,  30 շենքեր, Չուխաջյան 2-44շենքեր, Երևանյան խճուղի 117-123շ., 127-149շ., Ներսիսյան փակուղի 3, 5, 7շենքեր, Նաիրի տնակային ավան, Դ.Դեմիրճյան, Թամանցիների, Հակոբյան/զույգ/համարներ, Ամիրյան 1-30տներ, Աբեղյան 1-29/կենտ/, 2-48/զույգ/ տներ  

 

 

07.00-14.00,  16.00-23.00

Ջրանջատում՝ 16.00-19.00

Կնունյանց 46, 48, 50 շենքեր, Աճառյան, Աճառյան նրբանցք, Չապաև 12-24/զույգ/, 9-23/կենտ/, Կնունյանց սեփ, 46-58/զույգ/. 63-71/կենտ/,Իսակով սեփական 29-31/կենտ/, 32, 34տներ, Ծատուրյան փողոց 20-59տներ, Ն.Ստեփանյան /կենտ/18-46/զույգ/, Ն. Ստեփանյան փակուղի,   Աղայան փողոց 59-93տներ, 76-82տներ, Մաշտոց 2, 3 նրբանցք, Մաշտոց սեփական 35-75/կենտ/, 60-104/զույգ/, Սունդուկյան 16-79/սեփական/, նրբանցք, փակուղի, Աղյուսագործներ 33-59/կենտ/, 30-50/զույգ/, Րաֆֆի 1-33/կենտ/տներ, Ներսիսյան նրբանցք 1, 2, 4, 5, 6, 7շենքեր, Ներսիսյան 14շենք, Աղայան 59/1, 59/2, 59/3, 59/4, 59ա, 61, 63, 65, 67, 71, 72, 74/1, 74/2, 74/3, 80, 84, 86, 86/1 շենքեր, Ներսիսյան 2-14 շենքեր, Աղայան 76, 76/1, 76/2, 78, 78/1, 78/2, 80, 80/1, 80/2, Ն.Ստեփանյան 2-10/զույգ/ տներ,Ն.Ստեփանյան նրբանցք, Ներսիսյան նրբ. 10, 12, 14, 16, 18 շ.-եր  

 

 

 

 

 

 

 

 

07.00-14.00, 16.00-23.00

Ջրանջատում՝ 16.00-19.00

Բազում թաղամաս՝ Համբարձումյան, Չերկաս, Գրիբոյեդով, Սուխումի, Ռուսթավի փողոցներ, Ուսանողական 5շ., Շինարարներ 7, 13, 15, 17, 19, 21 շ.-եր, ՀՊՃՀ տնակներ, Աղայան 94, 96/1, 94/5շ.-եր, Բուլղարական 1,2 ավաններ, Շինարարներ 27/1, 27/2 շ.-եր, Յուբեկա 1, 2շ.-եր  

 

 

16.00-23.00, 07.00-14.00

Ջրանջատում՝ ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 12.00-ն

Խնձորուտ 1փողոցի 1նրբանցք, 6, 7, 8 փողոցներ, Սասուցիներ փողոց, փակուղիներ, Երևանյան խճուղի 154-260/զույգ/, 225-259/կենտ/ տներ Շուրջօրյա

Ջրանջատում՝ ժամը 20.00-ից մինչև հաջորդ օրը՝ժամը 12.00-ն

 

ԼոռումարզՇահումյանավանհամայնք

Շուրջօրյա

Ջրանջատում ՝ժամը 18.00-իցմինչևհաջորդօրը՝ժամը 15.00-ն

 

02.05.2019թ.                                                                         Վեոլիա Ջուր ՓԲԸ

You May Also Like