Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 97-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2017 թվականի N 97-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի 06.10.2017թ. թիվ 061/8744 գրությունը, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 126 եզրակացությունը և Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով՝ համայնքի ավագանին որոշում է.


  1. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող, Վանաձոր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող

    ա. բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից՝ 0.1169 հա, այդ թվում՝
    – 06-001-0511-0019 կադաստրային ծածկագրից 0,0672 հա,
    -06-001-3507-0004 կամ 0511-0018 կադաստրային ծածկագրից 0,0497 հա,
    բ. բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերից 1.14896 հա, այդ թվում՝
    -06-001-0511-0056, 0057, 0073 կադաստրային ծածկագրից 1.11376 հա,
    -06-001-3507-0004 կադաստրային ծածկագրից 0,0128 հա,
    -06-001-0511-0078 կադաստրային ծածկագրից 0,0224 հա
    գ. Պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից՝ 1.0677 հա թփուտ, այդ թվում՝
    -06-001-3507-0004 կադաստրային ծածկագրից 0.806 հա,
    -06-001-3507-0001 կադաստրային ծածկագրից 0,0077 հա,
    -06-001-3507-0002 կադաստրային ծածկագրից 0,13 հա
    -06-001-3507-0005 կադաստրային ծածկագրից 0,124 հա
    փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի գործառնական նշանակության:

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ԿՈՂՄ ( 19) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Ա.Մատինյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Մ.Հովհաննիսյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան
Ա.Փելեշյան
Կ.Դավթյան
Է.Մովսիսյան
Հ.Խլոպուզյան
Տ.Նազարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր