Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 95-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2017 թվականի N 95-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 21 ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարության 02.06.2016 թվականի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631- Ն որոշմամբ և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Հաստատել Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը`
    Բադյան Գոռ Կառլենի հանձնաժողովի նախագահ, համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և երիտասարդության  հարցերի բաժնի պետ:
    Գևորգյան Լեռնուհի Սերգեյի հանձնաժողովի քարտուղար, համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ:
    Վարոսյան Ռուդիկ Միշայի ՀՀ ոստիկանության ԼՄ վարչության Վանաձորի Տարոնի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ:
    Կարապետյան Աշոտ Վարշամի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ:
    Հովհաննիսյան Արևհատ Մարտունի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար:
    Շահվերդյան Մարգարիտա Ստեփանի ՎՊՀ-ի դոցենտ, որակի ապահովման կենտրոնի ղեկավար, «Առավոտ» ՀԿ-ի նախագահ:
    Քալանթարյան Գայանե Սեյրանի Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր ՊՓԲԸ -ի տնօրեն, համայնքի ավագանու անդամ:
    Ասրյան Սվետլանա Ժորայի Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ:
    Ավետյան Արմեն Մացակի Վանաձորի համայնքապետարանի առանձնացված ստորաբաժանում սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի պետի տեղակալ:
  2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2011թվականի մայիսի 10-ի «Վանաձոր համայնքի ավագանու 2006 թվականի սեպտեմբերի 29-ի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 105 որոշումը ուժը կորցրած ճանաչելու ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու մասին» թիվ 21 որոշումն` իր փոփոխություններով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 19) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Ա.Մատինյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Մ.Հովհաննիսյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան
Ա.Փելեշյան
Կ.Դավթյան
Է.Մովսիսյան
Հ.Խլոպուզյան
Տ.Նազարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր