Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 87-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2017 թվականի N 87-Ա

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 35 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Արամ Խոյեցյանի` տարածքից հրաժարվելու վերաբերյալ դիմումը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է.

  1. 2017թվականի հուլիսի 1-ից համարել լուծված Վանաձոր համայնքի ղեկավարի և Արամ Խոյեցյանի հետ 2009 թվականի մայիսի 13-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 177 պայմանագիրը և դադարեցնել վարձավճարների հաշվարկը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2009թվականի ապրիլի 23-ի «Արամ Խոյեցյանին կիսակառույց շինություն հանձնելու մասին» թիվ 35 որոշումը:
  3. Եկամուտների հավաքագրման, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնին` Արամ Խոյեցյանի հետ կատարել վերջնահաշվարկ պայմանագրով սահմանված վարձավճարի չափով:
  4. Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում կնքել պայմանագիրը լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Խ.Վարդանյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր