Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 84-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2017 թվականի N 84-Ա

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՋԵՌՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Վանաձոր համայնքի բյուջեի խնայողության տեսակետից և ժամանակավորապես հնոցապաններ ընդունելու միջոցով համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի ջեռուցման աշխատանքների կազմակերպման համար ջեռուցման համակարգի օպերատորի երեք հաստիք` 84000-ական (ութսունչորս հազարական) ՀՀ դրամ աշխատավարձով և ջեռուցման համակարգի օպերատոր-կաթսայատան շահագործման և անվտանգության պատասխանատուի մեկ հաստիք 90000 (իննսուն հազար) ՀՀ դրամ աշխատավարձով նախատեսելուն` 2017թ. նոյեմբերի 1-ից մինչև 2018թ. մարտի 31-ը ժամանակահատվածի համար:
  2. ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակիցների հետ կնքել սեզոնային աշխատանքային պայմանագրեր:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Խ.Վարդանյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր