Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 73-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2017 թվականի N 73-Ա

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի ԹԻՎ 58 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է.Շախկյանի 15.08.2017թ. թիվ 061/572 գրությունը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Կառավարության 27.04.2017թ. թիվ 445-Ն որոշման 14-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է.


  1. 2017թվականի սեպտեմբերի 1-ից համարել լուծված Վանաձոր համայնքի ղեկավարի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության հետ 2009 թվականի օգոստոսի 07-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 296 պայմանագիրը և դադարեցնել վարձավճարների հաշվարկը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2009թվականի հուլիսի 24-ի «ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչությանը տարածք հանձնելու մասին» թիվ 58 որոշումը:
  3. Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության հյուսիսային միջմարզային բաժնի պետ՝ Գևորգ Շվարցի Զաքարյանի հետ կնքել պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վերաբերյալ համաձայնագիր:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:



ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր