Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 72-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2017 թվականի N 72-Ա

ԼԵՎՈՆ ԵՂԻՇԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Վանաձորի «Ավտոգենմաշ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցների առաջարկը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 31.08.1999թ. «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551 որոշմամբ`

համայնքի ավագանին որոշում է`


  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի հարավային ճակատային մասում Վանաձոր քաղաքի նախկին աշխատավորների, դեպուտատների քաղաքային /շրջանային/ խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, Վանաձոր քաղաքի պատվավոր քաղաքացի և Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարագետ Լևոն Եղիշի Խաչատրյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը՝ համաձայն սույն որոշմանը կից էսքիզային նախագծի:
  2. Հուշատախտակի տեղադրման ծախսերը կկատարվեն նախաձեռնող խմբի կողմից:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ըւնդունմանը հաջորդող օրվանից:



ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր