Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 63-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 63-Ա

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30 ՄԱՅԻՍԻ 2017Թ. ԹԻՎ 45-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Ս.Ապրեսյանի 02.05.2017թ. թիվ 108/2944 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է

  1. Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի 2-րդ հարկի թիվ 11 սենյակի 22.4քմ մակերեսով տարածքը, 3/երեք/ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ին, Վանաձորի մասնաճյուղի համար աշխատանքային գրասենյակ օգտագործելու նպատակով:
  2. Չեղյալ ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 30 մայիսի 2017թվականի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 45-Ա որոշումը:
  3. Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 13) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 2 )
Մ.Ասլանյան Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան  Ս.Ղամբարյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր