Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 60-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 60-Ա

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 43/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՌԱՖԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռաֆայել Մխիթարյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29052014-06-0022վկայականը, 01.11.2016թ. «Արմեն Ամիրբեկյան» ԱՁ-ի կողմից տրված տաղավարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 43/1 հասցեում Ռաֆայել Մխիթարյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն հաստատված Վանաձոր քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծի՝ այլևս ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 96.0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 434310 /չորս հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր տասը/ դրամով և նրա վրա գտնվող 96.0քմ արտաքին մակերեսով, կառուցապատման իրավունքով պատկանող տաղավարը՝ համաձայն «Արմեն Ամիրբեկյան» ԱՁ-ի կողմից տրված հաշվետվության, 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով Ռաֆայել Մխիթարյանին օտարելուն:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր