ՈՐՈՇՈՒՄ N 6-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2018 թվականի N 6-Ն

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ու ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետերի զեկուցագրերը ու ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

 

  1. Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 208.057.000 (երկու հարյուր ութ միլիոն հիսունյոթ հազար) դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
  2. Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 264.057.000 (երկու հարյուր վաթսունչորս միլիոն հիսունյոթ հազար) դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
  3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

ԿՈՂՄ ( 30 ) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
 Մ.Ասլանյան
 Գ.Քալանթարյան
 Ա.Գրիգորյան
 Վ.Դոխոյան
 Խ.Վարդանյան
 Ա.Մատինյան
 Մ.Հովհաննիսյան
 Ա.Ափինյան
 Վ.Ավագյան
 Դ.Սիմոնյան
 Ս.Մելքոնյան
 Ս.Ղամբարյան
 Ա.Լոքյան
 Ա.Օհանյան
 Հ.Մարգարյան
 Ա.Փելեշյան
 Կ.Դավթյան
 Է.Մովսիսյան
Տ.Նազարյան
Ք.  Մարուքյան
Կ. Ղուկասյան
Հ.Այվազյան
Ս.Կարապետյան
Հ.Սիմիկյան
Վ.Կռոյան
Ա.Կարապետյան
Ա.Եղիազարյան
Ռ.Մարգարյան
Կ.Բեկչյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply