Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 58-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 58-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿՐԿՆԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Տալ համաձայնություն կրկնաճուրդով օտարելու հետևյալ հողամասերը` սահմանելով կրկնաճուրդի մեկնարկային գինը հողի կադաստրային արժեքի չափով
    ա) Հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար
    1ա.1 Ռուսթավի փողոց թիվ 3-1/3 հողամաս 0.0066հա
    կադաստրային ծածկագիր – 06-001-1022-0078
    1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1914 դրամ:
    բ) Ավտոտնակների կառուցման համար
    1բ.1 Տարոն-1 թիվ 3/10-1 հողամաս 0.0024հա
    կադաստրային ծածկագիր – 06-001-029-006
    1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1914 դրամ:
    1բ.2 Տարոն-3 ՔՇՀ-7 թիվ 51/1-1 հողամաս 0.0026հա
    կադաստրային ծածկագիր – 06-001-0006-0027
    1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1914 դրամ:
    1բ.3 Տարոն-3 ՔՇՀ-7 թիվ 51/1-4 հողամաս 0.0026հա
    կադաստրային ծածկագիր – 06-001-0006-0024
    1քմ հողամասի մեկնարկային գինը սահմանված է 1914 դրամ:

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր