- Վանաձոր - http://vanadzor.am -

ՈՐՈՇՈՒՄ N 54-Ա

Posted By Vanadzor On June 23, 2017 @ 15:57 In Ավագանու որոշումներ | No Comments


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2017 թվականի N 54-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ԹԻՎ 1 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ», «ԹԻՎ 2 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ», «ԳՈՒՍԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 586-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին » ՀՀ օրենքի 9-րդ, 24-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Վանաձոր համայնքի «Թիվ 1 մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, «Թիվ 2 մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը և «Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը` միաձուլման եղանակով վերակազմակերպել և հիմնադրել Վանաձոր համայնքի «Մշակութային համալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
  2. Վանաձոր համայնքի «Թիվ 1 մշակույթի տուն», «Թիվ 2 մշակույթի տուն», «Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները համարվում են վերակազմակերպված Վանաձոր համայնքի «Մշակութային համալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման պահից:
  3. Վերակազմակերպված համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները փոխանցել նոր ստեղծված` Վանաձոր համայնքի «Մշակութային համալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` միաձուլման պայմանագրերին և փոխանցման ակտերին համապատասխան:
  4. Հաստատել Վանաձոր համայնքի «Մշակութային համալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
  5. Համայնքի ղեկավարին` կազմակերպել Վանաձոր համայնքի «Թիվ 1 մշակույթի տուն», «Թիվ 2 մշակույթի տուն», «Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման (միաձուլման ձևով) և Վանաձոր համայնքի «Մշակութային համալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման գործընթացը:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4-n-54-%d5%a1/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2F%25d5%25b8%25d6%2580%25d5%25b8%25d5%25b7%25d5%25b8%25d6%2582%25d5%25b4-n-54-%25d5%25a1%2F&t=%D5%88%D5%90%D5%88%D5%87%D5%88%D5%92%D5%84+N+54-%D4%B1

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%88%D5%90%D5%88%D5%87%D5%88%D5%92%D5%84+N+54-%D4%B1&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2F%25d5%25b8%25d6%2580%25d5%25b8%25d5%25b7%25d5%25b8%25d6%2582%25d5%25b4-n-54-%25d5%25a1%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2F%25d5%25b8%25d6%2580%25d5%25b8%25d5%25b7%25d5%25b8%25d6%2582%25d5%25b4-n-54-%25d5%25a1%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.