Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 45-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2017 թվականի N 45-Ա

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Ս.Ապրեսյանի 02.05.2017թ. թիվ 108/2944 գրությունը, Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. մայիսի 30-ի թիվ 22-Ա «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքի անհատույց օգտագործման ժամկետը երկարաձգելու մասին» որոշումը, ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման 2012 թվականի հուլիսի 01-ի պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

  1. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի 2-րդ հարկի թիվ 11 սենյակի 22.4քմ մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 3 (երեք) տարի ժամկետով` մինչև 2020 թվականը:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաձգել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր