Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 44-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2017 թվականի N 44-Ա

 

ՍԵԴԱ ՄԱՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սեդա Մարիկյանի 10.04.2017թ. թիվ 067/1559 դիմումը, Վանաձոր համայնքի ավագանու 2012թ. ապրիլի 11-ի թիվ 14-Ա «Սեդա Մարիկյանին տարածք հանձնելու մասին» որոշումը, ոչ բնակելի տարածքի վարձակալության 2012թ. ապրիլի 27-ի թիվ 105 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տարոն-2, ՔՇՀ-3 թիվ 4/2-1 հասցեում գտնվող նկուղային հարկի 51.3քմ մակերեսով տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 5(հինգ) տարի ժամկետով` մինչև 2022 թվականը` Սեդա Մարիկյանի հետ կնքելով լրացուցիչ համաձայնագիր:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում կազմակերպել Սեդա Մարիկյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի մաս կազմող համաձայնագրի պետական գրանցման գործընթացը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր