Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 43-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2017 թվականի N 43-Ա

 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի 07.04.2017թ. գրությունը, Վանաձոր համայնքի ավագանու 2009թ. հուլիսի 24-ի թիվ 58 «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչությանը տարածք հանձնելու մասին» որոշումը, 07.08.2009թ. «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» թիվ 296 պայմանագիրը, 08.05.2012թ. թիվ 99 համաձայնագիրը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Վանաձոր համայնքի ավագանու 2014թվականի նոյեմբերի 18-ի թիվ 59-Ն որոշմամբ՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պող. թիվ 22 հասցեում, համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի տարածքից 50.6քմ մակերեսով` ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն առանձնացված ստորաբաժանման (այսուհետ` տեսչություն) հետ կնքված 2009թվականի օգոստոսի 7-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 296 պայմանագրի ժամկետը երկարաձգել 4(չորս) տարով` մինչև 2021 թվականը, տեսչության հետ կնքելով լրացուցիչ համաձայնագիր:
  2. Վարձավճարի չափը սահմանել 1քմ-ի համար` 1200դրամ, ընդամենը` 50.6քմ-ի համար ամսական 60720(վաթսուն հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ:
  3. Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաձգել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր