Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 42-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2017 թվականի N 42-Ա

 

«ՀԱՐԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարինգ» ՍՊ ընկերության տնօրենի համաձայնությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով` համայնքի ավագանին որոշում է.

  1. 2017թվականի հունիսի 1-ից «Հարինգ» ՍՊԸ-ի հետ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 201 պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
    ա) պայմանագրի 1.1.կետում «193.6քմ մակերեսով տարածքը» բառերը փոխարինել «133,6քմ ընդհանուր մակերեսով տարածքը»` բառերով:
    բ) պայմանագրի 4.1 կետում «ամսական 232320 (երկու հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ» բառերը փոխարինել «վարձավճարի չափը սահմանելով 133.6քմ մակերեսի համար` ընդամենը 160320 (հարյուր վաթսուն հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ ամսական վարձավճար» բառերով (1քմ վարձավճարը` 1200 դրամ):
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում «Հարինգ» ՍՊԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել թիվ 201 պայմանագրի մաս կազմող լրացուցիչ համաձայնագիր:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր