Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 41-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2017 թվականի N 41-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՍԻԼՎԱ ՄԱՅԻԼՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սիլվա Մայիլյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03042012-06-0071 վկայականը, Վանաձոր համայնքի ղեկավարի 2007թ. սեպտեմբերի 26-ի թիվ 107 որոշումը, 2007թ. հոկտեմբերի 26-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 607 պայմանագիրը, մինչև 01.05.2017թ. կատարված վարձավճարների վերաբերյալ տեղեկանքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով. համայնքի ավագանին որոշում է՝

  1. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեում Սիլվա Մայիլյանին տրամադրված 61.77քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 3 /երեք/ տարի ժամկետով՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ը:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում Սիլվա Մայիլյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաձգել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը՝ վարձավճարի չափը 1.0քմ մակերեսի համար ամսական սահմանելով 600 /վեց հարյուր/ դրամ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր