Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 39-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2017 թվականի N 39-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ «ԱՐՏԱՎԱԶԴ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արտավազդ և Հարություն» ՍՊԸ-ի տնօրեն Կ.Բաղդասարյանի 04.05.2017թ. թիվ 079/2986 գրությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24012014-06-0032 վկայականը, Վանաձոր համայնքի ղեկավարի 2014թ. հունվարի 14-ի թիվ 15-Ա որոշումը, 2008թ. մայիսի 30-ի հողատարածքի վարձակալության թիվ 401 պայմանագիրը, 2014թ. հունվարի 15-ի թիվ 05 համաձայնագիրը, 30.12.2000թ. տրված ձեռնարկության պետական գրանցման թիվ 01Ա-032849 վկայականը, մինչև 01.05.2017թ. կատարված վարձավճարների վերաբերյալ տեղեկանքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

  1. Մյասնիկյան փողոցի թիվ 2/1-1 հասցեում «Արտավազդ և Հարություն» ՍՊԸ-ին վճարովի ավտոկանգառ կազմակերպելու համար տրամադրված 36.0քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 3 /երեք/ տարի ժամկետով՝ մինչև 2020թ. մայիսի 30-ը:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում «Արտավազդ և Հարություն» ՍՊԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարաձգել հողատարածքի վարձակալության պայմանագիրը՝ վարձավճարի չափը 1.0քմ մակերեսի համար ամսական սահմանելով 180 /հարյուր ութսուն/ դրամ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր