Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 38-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2017 թվականի N 38-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐՈՆ-2 ՔՇՀ-4, ԹԻՎ 30/1-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐԵՆ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արեն Վիրաբյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20042017-06-0037 և Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1929066 վկայականները, 11.05.2017թ. «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված տաղավարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 30/1-3 հասցեում Արեն Վիրաբյանին կառուցապատման իրավունքով պատկանող, համաձայն հաստատված Վանաձոր քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծի՝ այլևս ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 22,0քմ մակերեսով հողամասը հողի կադաստրային արժեքով՝ 42108 /քառասուներկու հազար հարյուր ութ/ դրամով և նրա վրա գտնվող 18.46քմ ներքին մակերեսով, կառուցապատման իրավունքով պատկանող տաղավարը՝ համաձայն «Է.Ապրեսյան» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվետվության 230000 /երկու հարյուր երեսուն հազար/ դրամով, ուղղակի վաճառքի ձևով Տարոն-2 ՔՇՀ-4, թիվ 1/7 հասցեի բնակիչ Արեն Վիրաբյանին օտարելուն:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Արեն Վիրաբյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի և դրա զբաղեցրած հողամասի առուվաճառքի պայմանագիր:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր