- Վանաձոր - http://vanadzor.am -

ՈՐՈՇՈՒՄ N 36-Ա

Posted By Vanadzor On June 2, 2017 @ 17:41 In Ավագանու որոշումներ | No Comments


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2017 թվականի N 36-Ա

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ ճարտարապետների միության 11 մայիսի 2017թ. թիվ 119/3148 գրությունը և Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնակատար Սուրեն Աբովյանի առաջարկությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի II բաժնի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաշվի առնելով 1966-1991, 1994-1996 թվականներին Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետների միության անդամ Ռաֆիկ Կոմիտասի Բոշյանի ավանդը Վանաձոր քաղաքի քաղաքաշինության զարգացման և ճարտարապետական դիմագծի ձևավորման գործում` Վանաձոր քաղաքի Հալաբյան կամուրջի տակ` Սանկտ-Պետերբուրգի փողոցի հետ հատման վայրից, Տանձուտ գետի ձախ ափին զուգահեռ մինչև Լոռվա հրապարակ անցնող Առափնյա փողոցը անվանափոխել «Ռ.Բոշյան»-ի անվան փողոց:
  2. Հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին` իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված փողոցի անվանափոխման հետ, այդ թվում նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման աշխատանքները:
  3. Սույն որոշմամբ կատարված փողոցի անվանափոխման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության «Բազում» և «Տարոն» բաժիններին, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Բազում» և «Տարոն» անձնագրային բաժանմունքներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանմանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնին, «ՀԷՑ» ՓԲԸ-ին, «Դեբեդ» մասնաճյուղին, Լոռու ԳԳՄ-ին և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 1 )
Մ.Ասլանյան  Վ.Ավագյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4-n-36-%d5%a1/

URLs in this post:

[1] Facebook213: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2F%25d5%25b8%25d6%2580%25d5%25b8%25d5%25b7%25d5%25b8%25d6%2582%25d5%25b4-n-36-%25d5%25a1%2F&t=%D5%88%D5%90%D5%88%D5%87%D5%88%D5%92%D5%84+N+36-%D4%B1

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%88%D5%90%D5%88%D5%87%D5%88%D5%92%D5%84+N+36-%D4%B1&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2F%25d5%25b8%25d6%2580%25d5%25b8%25d5%25b7%25d5%25b8%25d6%2582%25d5%25b4-n-36-%25d5%25a1%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2F%25d5%25b8%25d6%2580%25d5%25b8%25d5%25b7%25d5%25b8%25d6%2582%25d5%25b4-n-36-%25d5%25a1%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.