Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 29-Ն

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2017 թվականի N 29-Ն

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Վանաձոր համայնքի 2016թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերն ու տարեսկզբի մնացորդները, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի զեկուցագիրը և ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդկետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 8.355.108 (ութ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար հարյուր ութ) դրամի փոփոխություններ, որից 9.344.147 դրամի պակասեցում և 1.088.109 դրամի ավելացում՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
  2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 8355108 (ութ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար հարյուր ութ) դրամի փոփոխություններ, որից 36.166.874 դրամի պակասեցում և 27.811.700 դրամի ավելացում՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
  3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Մ.Հովհաննիսյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Դոխոյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր