Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 22-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2017 թվականի N  22-Ա


2016թ. ԽՈՒԼ-ՀԱՄՐԵՐԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԵՎ ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԵՆԻԿ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

           Հիմք ընդունելով  «Խուլերի կրթամշակութային  կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սերոբյանի գրությունը և Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ ավագանին որոշում է.

 

  1. 2016թ. խուլ-համրերի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող և ազատ ըմբշամարտի բրոնզե մեդալակիր Սենիկ Սերոբյանին նշանակել ամենամսյա նպաստ 20000 /քսան հազար/ դրամի չափով՝ 2017թ. համար:
  2. Վճարումը կատարել 2017թ. մայիսից մինչև դեկտեմբեր ամիս:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿՈՂՄ ( 15) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
Ա.Կյուրեղյան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր