ՈՐՈՇՈՒՄ N 142

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N  142

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Վանաձոր համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 28-ի հերթական նիստի օրակարգը.

 

1.Վանաձոր համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 28-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին

զեկ. Մ.Ասլանյան

2.Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 29–ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

զեկ. Վ. Գրիգորյան

3.Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 101-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ. Ա.Օհանյան

4.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու և կանոնադրությունը հաստատելու մասին

զեկ. Ա.Օհանյան

5.Վանաձոր համայնքի ավագանու 18 ապրիլի 2017 թվականի թիվ 18-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ. Ա.Օհանյան

6.Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 105-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ. Ա.Օհանյան

7. Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 104-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ. Ա.Օհանյան

8. Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 103-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 զեկ. Ա.Օհանյան

9.«Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 102-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ. Ա.Օհանյան

10.Վանաձոր համայնքի 2020թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին

զեկ. Վ. Դավիթավյան

11.Վանաձորի համայնքի ավագանու 04 նոյեմբերի 2004թ. թիվ 206 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ. Վ. Դավիթավյան

12.Վանաձորի համայնքի ավագանու 11 փետրվարի 2005թ. թիվ 22-Ն և 11 փետրվարի 2005թ. թիվ 23-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ. Վ. Դավիթավյան

13.ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին

զեկ. Վ. Դավիթավյան

14.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանելու մասին

զեկ. Վ. Դավիթավյան

15.Վանաձոր համայնքի ավագանու անդամ ______________ լիազորելու վերաբերյալ

զեկ. Ա.Հովհաննիսյան

16.Վանաձոր համայնքի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության, մարզիկներին և մարզիչներին սպորտային նպաստ տրամադրելու կարգը հաստատելու և Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2012թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 68-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

զեկ. Գ.Մացակյան

17.Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին

զեկ. Ա.Մովսիսյան

18.Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները սահմանելու մասին

զեկ. Ս. Աբովյան

19Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գները սահմանելու մասին

զեկ. Ս. Աբովյան

20.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի աճուրդով վաճառքի մեկնարկային գները սահմանելու մասին

զեկ. Ս. Աբովյան

21.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Մոսկովյան փողոցի թիվ 29ա հասցեում գտնվող 0.1933հա մակերեսով 06-001-0417-0013 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

զեկ. Ս. Աբովյան

22.Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

զեկ. Ս. Աբովյան

23.Վանաձոր համայնքի ավագանու 19 սեպտեմբերի 2019 թվականի թիվ 108 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

զեկ. Ս. Աբովյան

24.Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 66/16-1 հասցեում գտնվող հողամասը Վահրամ Հակոբի Զահրեջյանին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու (օտարելու) մասին

զեկ. Ս. Աբովյան

25.Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին

զեկ. Մ.Ասլանյան

ԿՈՂՄ (12) ԴԵՄ(11) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ս.Աղաբեկյան Ք. Մարուքյան
Գ.Քալանթարյան Ա.Սիրադեղյան
Ա.Գրիգորյան Հ.Սիմիկյան
Ա.Ափինյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Վ.Ավագյան Ռ.Մարգարյան
Ս.Մելքոնյան Կ.Բեկչյան
Ս.Ղամբարյան Մ.Ապերյան
Ա.Փելեշյան Հ.Ղամբարյան
Կ.Դավթյան Դ.Հակոբյան
Ա.Խաչատրյան Ա.Մատինյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like