Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՈՐՈՇՈՒՄ N 11-Ա

. Ավագանու որոշումներ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2017 թվականի N  11-Ա


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՒԼԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահի գրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուսանողական 14 հասցեում գտնվող շենքը օգտագործվում է Վանաձորի համայնքապետարանի կողմից որպես համայնքի բնակիչների համար հանրակացարան, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավագանին որոշում է

 

  1. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը (գրանցման հասցեն` ք.Երևան, Ե.Կողբացի 69, ՀՎՀՀ 00010672) ազատել 2017թվականի 214870(երկու հարյուր տասնչորս հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ գույքահարկի գծով հարկային պարտավորությունից իր հաշվեկշռում գտնվող Ուսանողական 14 հասցեի շենք-շինության մասով:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին` գույքահարկի հաշվառման բազայում «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:

 

 

ԿՈՂՄ ( 14) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
Մ.Ասլանյան
Գ.Քալանթարյան
Ա.Գրիգորյան
Վ.Դոխոյան
Խ.Վարդանյան
Ա.Մատինյան
Հ.Մովսիսյան
Վ.Ավագյան
 Ս.Աղաբեկյան
Մ.Հովհաննիսյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր