ՈՐՈՇՈՒՄ N 11-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2018 թվականի N 11-Ա

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 74-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.

 

 

  1. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել մրցույթով կառուցապատման իրավունքով և սահմանել հողամասերի վարձավճարների մեկնարկային գները`
    ա) Տնամերձ հողամասի համար
    (10 տարի ժամկետով)
    1ա.1 Խնձորուտի 2-րդ փողոց 1-ին նրբ. թիվ 29/1 հողամաս 0.07642հա, կադաստրային ծածկագիր – 06-001-1033-0100, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է տարեկան 15284 դրամ:
    բ) Հասարակական սպասարկման օբյեկտի սպասարկման համար
    (10 տարի ժամկետով)
    1բ.1 Լոռվա խճուղի թիվ 10/4-1 հողամաս 0.04978հա, կադաստրային ծածկագիր – 06-001-3417-0009, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 9956 դրամ:
    գ) Ավտոտնակների համար
    (10 տարի ժամկետով)
    1գ.1 Կ. Դեմիրճյան փողոց թիվ 2-1 հողամաս 0.0032հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0275-0020, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 768 դրամ:
    1գ.2 Շինարարների փողոց թիվ 3-23/1 հողամաս 0.0024հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0731-0005, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 432 դրամ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 

ԿՈՂՄ ( 28) ԴԵՄ( 0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
 Մ.Ասլանյան
 Ա.Գրիգորյան
 Խ.Վարդանյան
 Ա.Մատինյան
 Մ.Հովհաննիսյան
 Ա.Ափինյան
 Վ.Ավագյան
 Դ.Սիմոնյան
 Ս.Մելքոնյան
 Ս.Ղամբարյան
 Ա.Լոքյան
 Ա.Օհանյան
 Հ.Մարգարյան
 Ա.Փելեշյան
 Կ.Դավթյան
 Է.Մովսիսյան
Տ.Նազարյան
Ք.  Մարուքյան
Կ. Ղուկասյան
Հ.Այվազյան
Ս.Կարապետյան
Հ.Սիմիկյան
Վ.Կռոյան
Ա.Կարապետյան
Ա.Եղիազարյան
Ռ.Մարգարյան
Կ.Բեկչյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like

Leave a Reply