Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Շնորհավո՛ր Մարտի 8-ը, սիրելի կանայք և աղջիկներ

. Լուրեր

Մեր շատ սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Սեր ու երջանկություն եմ մաղթում, դրանք են կարևորն այս կյանքում, և թող կատարվեն ձեր բոլոր երազանքները: Թող որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում: Կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն:

Հայ կինը միշտ եղել է հայկական օջախի և մեր ազգի հենարանը, և նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը: Հայ կինն իր նվիրվածության, անձնազոհության, սիրո, իմաստության և տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել հայկական օջախի կրակը, ինչպես նաև պահպանել է ավանդույթները և արժեքները: Նրա դերը մեր կյանքում անգնահատելի է, ու դա ուղղակի անհերքելի փաստ է:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում ոչ պաշտոնապես համարվում է կանանց մեկամսյակ: Սակայն կցանկանայի, որ հայ տղամարդը յուրաքանչյուր օր տոնի վերածեր մեր շատ սիրելի կանանց համար:

Պատահական չէ, որ այս գեղեցիկ տոնը գարնան օրերից մեկն է, քանզի դուք՝ սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր և քույրեր, գարնան արևի պես տաքացնում եք մեր բոլորի սրտերը, գարնան բուրավետ ծաղիկների պես գեղեցիկ, հմայիչ, նուրբ ու քնքուշ եք, տարվա բոլոր եղանակներին դուք միշտ գարուն եք բերում և տարածում ձեր շուրջը: Միշտ շրջապատված լինեք մարդկանցով, ովքեր գնահատում, սիրում ու հարգում են ձեզ, ում համար դուք թանկ եք ամեն ինչից, և թող ժպիտը ձեր դեմքից անպակաս լինի:

Եվս մեկ անգամ սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ մեր սիրելի կանանց և աղջիկներին, մայրերին և քույրերին գարնանային այս գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի և հայ կանանց մեկամսյակի առթիվ:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր