Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Շնորհակալագրեր` սեփական նախաձեռնությամբ և միջոցներով հարակից տարածքների բարեկարգման, կանաչապատման և գեղագիտական տեսքի ապահովման համար

. Լուրեր

Հուլիսի 21-ին Վանաձորի քաղաքապետի կողմից շնորհակալագրերի արժանացան համայնքի տարածքում գործող մի շարք կազմակերպությունների ղեկավարներ՝ սեփական նախաձեռնությամբ և միջոցներով  իրենց հիմնարկների հարակից  տարածքների  բարեկարգման, կանաչապատման և դրանք գեղեցիկ ձևավորելու համար: Մամիկոն Ասլանյանը, շնորհակալություն հայտնելով պարգևատրվողներին, ընդգծեց, որ  նպատակը հիմնականում  Վանաձորում նոր մշակույթի ձևավորումն է:

Քաղաքապետը տնտեսվարողների կողմից  կատարված աշխատանքը նկատել է քաղաքում քայլելիս: Հետևողական մաքրություն  և գեղագիտական մոտեցմամբ առանձնացող ձևավորում  արձանագրել է  միայն կենտրոնական հատվածներում: Քաղաքապետը  հույս հայտնեց, որ բարեկարգման մշակույթը տարածում կգտնի Վանաձորի բոլոր թաղամասերում:

«Իհարկե համայնքի ղեկավարությունը պարտավոր է հոգ տանել քաղաքի և՛ մաքրության, և՛ բարեկարգման համար, բայց քաղաքացին ևս անմասն չպետք է մնա իր քաղաքի բարեկարգման գործընթացից»,-նշեց Մամիկոն Ասլանյանը՝ վստահեցնելով, որ   գործընթացը շարունակական է լինելու: Համայնքի ղեկավարության աչքից ոչինչ չի վրիպում: Այն տնտեսվարողներն, ովքեր աչքի կընկնեն սեփական տարածքների առջևի բարեկարգմամբ և յուրօրինակ ձևավորմամբ, անպայման կարժանանան ուշադրության: Հետագայում խրախուսման ձևերը կդառնան ավելի բազմազան:

Շնորհակալագրերի են արժանացել՝

«Միլագրո» հարսանյաց սրահի գործադիր տնօրեն Հովհաննես Մխիթարյանը,

«Ոսկու աշխարհ» խանութի հիմնադիր տնօրեն Դավիթ Խաչատրյանը,

«Գլամուր» խանութ-սրահի տնօրեն Յուրիկ Բարսեղյանը,

«Ռայ» գեղեցկության  սրահի տնօրեն Ռայա Ավետիքյանը,

անհատ ձեռներեց Այծեմնիկ Օհանյանը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր