Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ներկայացվեց Քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժին 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը

. Լուրեր

Փետրվարի 6-ին 2017թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժինը:
Բաժնի պետի տեղակալ Լուսինե Ստեփանյանի զեկուցմամբ՝ բաժինը հաշվետու տարում նախապատրաստվել ու համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել ավագանու որոշման 115 նախագիծ, հրավիրված 11 նիստերում ընդունվել ու ըստ պատկանելության /Լոռու մարզպետարան, ՀՀ արդարադատության նախարարություն, այլ գերատեսչություններ, համայնքապետարանի համապատասխան բաժիններ, իրավաբանական և ֆիզիկական անձինք, հասարակական կազմակերպություններ/, առաքվել են 110 տարաբնույթ որոշումներ:
Սպառիչ պատասխան է տրվել տարբեր լրատվամիջոցների, իրավապահ մարմինների ու հասարակական կազմակերպությունների 44 հարցումների:
Համայնքի ավագանու որոշումների հրապարակայնությունն ապահովվել է համայնքապետարանի առաջին հարկում փակցնելու միջոցով, օգտագործվել են նաև սոցիալական ցանցերի վանաձորյան խմբերի և էջերի , ՛՛ԼՈՌՈՒ ՄԱՐԶ՛՛ մարզային թերթի, ինտերնետ կայք-էջի և սոցիալական ցանցերի միջոցով:
Հաշվետու ժամանակահատվածում բաժինը լուրջ աշխատանք է կատարել համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների պատրաստման և դրանց համապատասխան ընթացք տալու ուղղությամբ: Խմբագրվել, պատրաստվել ու գրանցվել է համայնքի ղեկավարի որոշման 1583 նախագիծ, որի արդյունքում կայացվել է 1537 որոշում: Փաստաթղթային և էլեկտրոնային /սկան/ տարբերակով արխիվացվել են ինչպես համայնքի ավագանու, այնպես էլ՝ համայնքի ղեկավարի 2017թ. կայացրած բոլոր որոշումները:
Պատրաստվել է նորմատիվ ակտերի 19 տեղեկագիր, որոնցում ընդգրկվել են համայնքի ավագանու 24 և համայնքի ղեկավարի 22 նորմատիվային որոշումներ:
Ընդհանուր առմամբ մուտքագրել ու աշխատել է 14866 փաստաթղթի հետ, որից 6109-ը ազգաբնակչությունից ստացված դիմումներ են, 7811` տարբեր կազմակերպություններից, 946՝ ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից, Լոռու մարզպետարանից և դրանց ամբողջությամբ համապատասխան ընթացք է տրվել:
Բնակիչներից և տարբեր կազմակերպություններից ստացված դիմումներից դրական լուծում է տրվել գրեթե 56%-ին: Ավելի քան 30 դիմում վերահասցեագրվել է համապատասխան մարմիններ:
Պատրաստվել է աշխատակիցների 35 նոր անձնական գործ: Աշխատանք է տարվել 84 պաշտոնի անձնագրերի հետ, ձևակերպվել և ընթացք է տվել 812 կարգադրության ու 450 հրամանի, 10004 ելից փաստաթղթի:
Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող 41 աշխատակիցներ մասնակցել են վերապատրաստման դասընթացների, ստացել ավարտական վկայագրեր:
9 հանրային հավաքի իրազեկումն ընդունվել է ի գիտություն:
Հաշվետվության ավարտին՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը շնորհակալություն հայտեց բաժնի կողմից կատարված մեծածավալ ու արդյունավետ աշխատանքի համար և հանձնարարեց ուշադրություն դարձնել հատկապես փաստաթղթաշրջանառությանը և սահմանված ժամկետներին ,քաղաքացիների սպասարկման հարցում ունենալ հստակ մոտեցում և լինել առավել հասանելի ՝ աշխատանքի արդյունավետությունը հասցնելով որակական բարձր աստիճանի:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր