Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ներկայացվեց Հանրային կապերի,լրատվության և արարողակարգի բաժնի հաշվետվությունը

. Լուրեր

Փետրվարի 6-ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի կողմից ներկայացվեց 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը

Զեկուցմամբ հանդես եկան բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը, մասնագետներ ՝ Աշոտ Կարապետյանը, Թամարա Գրիգորյանը և Լեռնուհի Գևորգյանը:

Էդիկ Հովսեփյանը ներկայացրեց հաշվետու տարում նոր ձևավորված բաժնի կողմից կատարված աշխատանքները, առկա խնդիրներն ու բացթողումները, իսկ հնարավոր թերացումներից խուսափելու համար, բաժնի պետը պատրաստակամություն հայտնեց լսել համայնքի ղեկավարի դիտարկումները և համատեղ գտնել առկա խնդիրների լուծման ճանապարհները:

Բաժնի պետի ներկայացմամբ ՝ հաշվետու տարում իրականացվել է ավելի քան 495 քաղաքացիների ընդունելություն համայնքի ղեկավարի մոտ: Աջակցվել է ՀՀ պաշտպանության և մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների թվով 150 ընտանիքների տրամադրվել է 10 300-ական միանվագ դրամական հատկացման գործընթացին:
Աշխատանքային կարգով աջակցվել է Համայնքի ղեկավարի կողմից կամավոր լիազորությունների իրականացման Սոցիալական աջակցության հանձնաժողովի թվով 19 նիստի կայացմանը, որոնց արդյունքում 405 քաղաքացիների ստացել են դրամական աջակցություն;
Համապատասխան ընթացակարգով աջակցվել է վիրավոր զինածառայողների, Սիրիայից և ԼՂՀ Թալիշ բնակավայրից Վանաձոր համայնք տեղափոխված բնակիչներին բնակարանի վարձավճարի փոխահատուցման տրամադրման գործընթացին:
՛՛Ազգ-Բանակ՛՛ հայեցակարգի շրջանականերում աջակցվել է ԼՂՀ-ում ծառայող զինվորների ընտանիքների այցի գործընթացին զորամասեր ՝ 40 ծնողներ:
Իրականացվել է համայնքապետարանի աշխատանքներին վերաբերող 127 րոպե ընդհանուր տևողությամբ թեմատիկ տեսանյութերի մոնտաժում և հեռարձակում համայնքապետարանի պաշտոնական կայքում: Սոցիալական ցանցերում հանրայնացվել է 160 րոպե տևողությամբ տեսանյութերի հանրայնացում:
Վանաձորի համայնքապետարանն անուղղակի ներակայացնող սոցիալական ցանցի էջի օգտատերերի քանակը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 700-ով: Սոցիալական ցանցում պատասխանվել է քաղաքացիների 32 հարցումների:
Մշակվել և արխիվացվել է 1.5 GB ծավալով ֆոտոնկարներ: Հանրությանը տարբեր մեդիա հարթակներում ներկայացվել է 0.5 ԳԲ ծավալով ֆոտոնկարներ:
Հաշվետու ժամանակահատվածում պատրաստվել և տաբեր մեդիա հարթակներում հանրայնացվել են տեքստային 14 ծավալուն հոդվածներ, 7 հայտարարություններ:
Ապահովվել է երկու հանրային բաց լսումների իրականացում և թվով 7 ավագանու նիստերի տեսաարձանագրություն:
Նախապատրաստվել և հրավիրվել է համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովի 24 նիստ, օրակարգային 150 հարցերով:

Դրական գնահատելով բաժնի կողմից կատարված աշխատանքները՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բաժնի կողմից որդեգրած բարեխիղճ և թափանցիկ աշխատելաոճի համար և հանձնարարեց առավել հետևողական լինել լրատվամիջոցների հետ աշխատանքի հարցում:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր