<<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթ

Ս/թ հունիսի 18-ին Վանաձորի աթլետիկայի մարզադահլիճում տեղի կունենա <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթը: 
Մրցույթն անց է կացվելու 4 տարիքային խմբերով՝
1-ին տարիքային խումբ՝ 2011 թվականից մինչև 2013 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
2-րդ տարիքային խումբ՝ 2008 թվականից մինչև 2010 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
3-րդ տարիքային խումբ՝ 2005 թվականից մինչև 2007 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
4-րդ տարիքային խումբ` 2002 թվականից մինչև 2004 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:
Մասնակցության պայմաններն են՝
1) Յուրաքանչյուր ընտանիքի կազմը` 3 անձ (հայրը, մայրը և երեխան`անկախ սեռից):
2) Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին:
3) Կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն /տեղեկանք/, անձնագրի պատճեն /հոր, մոր/, ամուսնության վկայականի պատճեն, տեղեկանք լուսանկարով՝ բնակության վայրից, երեխայի ծննդյան վկայականի պատճեն:
Մասնակցության հայտերը ներկայացնել Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին՝ 402 սենյակ մինչև հունիս14-ը:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 060-650-380 և 060-650-381 հեռախոսահամարներով:

You May Also Like