Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Աշխատանքի հայտարարություն

 

 

Պաշտոն․                                                                     Ծրագրի ղեկավար

 

Կազմակերպություն․                                             Վանաձորի համայնքապետարան

 

Աշխատանքի վայր․                                                Վանաձոր համայնք

 

Դիմելու վերջնաժամկետ․                                    8-ը  փետրվարի,  2021թ

 

Աշխատանքի տևողություն․                               3 տարի (3 ամիս փորձաշրջանով)

 

Աշխատանքի ակնկալվող մեկնարկ․              20 -ը  փետրվարի,  2021թ

 

 Նախաբան․ Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է  ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and  in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկում է  2021թ փետրվարի 1-ից։

Ծրագրի նպատակն է․ Նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։

 Ծրագրի բաղադիչներն են

  • Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
  • Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝  ներդնելով  «կանաչ»  հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
  • Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի  և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների  գործարկման ոլորտներում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել ծրագրի հմուտ ղեկավար, ով կկառավարի ծրագիրը առաջիկա 3 տարվա ընթացքում։ Աշխատանքի մշտական վայրը՝ ՀՀ ք․Վանաձոր։

Հիմնական պարտականություններ

  • Պատասխանատու է ծրագրի տեխնիկական ղեկավարման և վարչական վերահսկողության համար,
  • Ապահովում է ծրագրի ընդհանուր պայմանագրային և ֆինանսական կառավարումը,
  • Վերահսկում է ծրագրային թիմի գործողությունները, դրանց իրականացումը ըստ պատշաճ որակի և սահմանված ժամանակացույցի,
  • Կառավարում է ծրագրի ռեսուրսները,
  • Ղեկավարում է ծրագրի աշխատանքային պլանի մշակման եւ իրականացման գործընթացը,
  • ԵՄ-ին է ներկայացնում գործունեության և ֆինանսական միջանկյալ և վերջնական զեկույցներ,
  • Վանաձորի քաղաքապետրանին պարբերաբար ներկայացնում է ծրագրի ընթացքի մասին տեղեկատվություն,
  • Ղեկավարում է ծրագրի աշխատակազմը և կարճաժամկետ պայմանագրերով կամ առաջադրանքներով ներգրավված մասնագետներին,
  • Ապահովում է ծրագրի բաղադրիչների փոխգործակցությունը և միմյանց փոխլրացումը, ինչպես նաև ծրագրից դուրս՝ շահակիր կողմերի հետ համագործակցություն,
  • Ներկայացնում է ծրագիրը Ծրագրի ղեկավար կոմիտեի, համայնքների, պետության, դոնոր կազմակերպությունների հետ հարաբերություններում, հանդիպումներում և համաժողովներում։
  • Մշտական կայուն կապ է ապահովում Ծրագրի Ղեկավար կոմիտեի, Վանաձորի համայնքապետարանի և ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակի ծրագրային պատասխանատուների հետ։
  • Այցելություններ է կատարում Գյումրի՝ ծրագրի վերահսկման և միջոցառումների կազմակերպման և դրանց մասնակցության նպատակով։

Պահանջվող որակավորումներ․

  • Բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, բնապահպանության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Միջազգային ծրագրերի ղեկավարման՝ առնվազն 10 տարվա փորձ,
  • Առնվազն 1,000,000 եվրո բյուջե ունեցող միջազգային ծրագրերի կառավարման փորձառություն,
  • Աշխատակազմի ղեկավարման փորձառություն,
  • ՀՀ Տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ խորը գիտելիքներ եւ համայնքների հետ աշխատանքի փորձ,
  • Հաղորդակցության և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքի հմտություն և ունակություն,
  • Հայերեն և անգլերեն լեզուների (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ․ MS Office (Word Excel, PPt, etc.) և այլն։
  • Հեռավար հաղորդակցության ժամանակակից գործիքների տիրապետում․ Zoom, MS Teams և այլն։

Գնահատելի կլինի նաև փորձառությունը հետևյալ ոլորտներում․

  • Քաղաքային տնտեսության կառավարում,
  • Բնապահպանություն և կանաչ տնտեսություն,
  • Հասարակական կազմակերպություններ,
  • Մասնավոր հատված։

Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավել, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։

Ինչպե՞ս դիմել․

Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրության նամակը (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ vanadzorcity@mail.ru ` վերնագրում նշելով «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Ծրագրի ղեկավար»։ Դիմումների վերջնաժամկետն է 2021 թ փետրվարի 8-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտված դիմորդները։

 

 

Job announcement

 

Position։                                       Project Director

Organization։                              Vanadzor Municipality

Post Location։                             Vanadzor community

Application deadline։                8 February, 2021

Employment։                               3 years (3 months probation period)

Expected start date:                  20 February, 2021

 

Description: Vanadzor Municipality, in cooperation with Gyumri Municipality, Pila Municipality, Poland, launches EU-funded Alliance for Better City Governance Project. (ABC.GoV). The Project start date is 1February, 2021.

Overall objective: Contribute to the sustainable urban governance of the cities of Vanadzor and Gyumri, Armenia

Specific objective(s):

  1. The municipalities of Vanadzor and Gyumri design and implement urban planning, waste recycling and transportation policies in line with national and European standards.
  2. Users of municipal transports and waste management services have access to safe, healthy, inclusive and green services.
  3. The residents of Vanadzor and Gyumri are more knowledgeable and aware of adverse effects of plastic waste and fuel transportation on human health and environment, change behaviour to contribute improvement of service delivery. Vanadzor, Gyumri, and Piła municipal employees are more knowledgeable and skilled in urban governance and service delivery.

Within the framework of the program, it is planned to recruit an experienced Project Director who will manage the program for the next 3 years.

Main responsibilities:

  • Responsible for project technical and administrative management;
  • Provides overall contractual and financial management of the project;
  • Oversees the activities of the project team, as well as proper implementation of the project in terms of quality and according to implementation schedule;
  • Manages project resources;
  • Manages the project work plan development and implemenation process;
  • Develops and submits the project interim and final progress and financial reports to EU;
  • Informs regularly Vanadzor Municipality about the progress of the project;
  • Manages the project staff and outsourced short-term consultants;
  • Ensures the interaction of project components, as well as cooperation outside the project – with all stakeholders;
  • Represents the project during the meetings with the Project Steering Committee, communities, the government entities, donor organizations, as well as in other related events and conferences;
  • Provides ongoing liaison with the Project Steering Committee, Program Department of Vanadzor Municipality and EU Delegation in
  • Make trips to Gyumri to control the program, organize events and participate in them.

Required Qualifications:

  • Higher education in political science, environment, management or related fields;
  • At least 10 years experience in  international project management
  • Management of international projects with a budget not less than 1000000 euros.
  • Staff management experience
  • Knowledge of RA Local Self-Government system and experience of working with communities;
  • Communication and negotiation excellent skills;
  • Teamwork skills
  • Excellent knowledge of Armenian և English (spoken and written);
  • Computer skills ․ MS Office (Word Excel, PPt, etc.)։ etc.
  • Remote communication skills : Zoom, MS Teams, etc.։

Additional experience in the following areas will also be welcomed:

  • Urban planning;
  • Environment;
  • CSO sector;
  • Private sector.

Remuneration ․ According to the salary history, but not more than budget by the project.

How to apply? ․ Interested candidates can submit their CV and Cover letter (within 1 page) to the following e-mail ․ vanadzorcity@mail.ru mentioning “ABC.GoV Project Director in the subject line. The deadline for applications is 8 February , 2021. Overdue applications will not be accepted. Only the shortlisted applicants will be invited for an interview.

You May Also Like