Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի՛ տնտեսվարողներ,

Ելնելով «Կորոնա» վիրուսի հետ կապված իրավիճակից՝ խնդրում ենք կիրառել  հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ: Հորդորում ենք օգտվել կենցաղային, ամենօրյա, բայց և վարակի հավանականությունը նվազեցնող կանխարգելիչ միջոցներից: Ապահովել  տարածքի աղտահանումը: Աշխատակիցների ապահովության համար՝

Կորոնավիրուսից պաշտպանված լինելու, այլ վիրուսներով չվարակվելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ հետևել ձեռքերի հիգիենային: Օրը մի քանի անգամ պետք է լվացվել հոսող տաք ջրով ու օճառով, հաճախ օգտվել ալկոհոլ պարունակող քսուքներից: Հատկապես պետք է լվացվել հասարակական վայրերում տարբեր առարկաների դիպչելուց, տրանսպորտում, վերելակում գտնվելուց հետո: Պարտադիր է սնվելուց առաջ և հետո լվացվելը:

Նույնիսկ օրը մի քանի անգամ լվացվելուց հետո չի կարելի ձեռքերը բերանն ու աչքերին մոտեցնել. դրանց վրա հնարավոր մանրէներն այդ ճանապարհով ավելի արագ են ներթափանցում օրգանիզմ:

Բժշկական դիմակ անհրաժեշտ է կրել մարդկանց խմբերի մեջ գտնվելիս (տրանսպորտ, խանութ, շուկա, հասարակական այլ վայրեր): Տանը դիմակ կրելու կարիք չկա, եթե սուր շնչառական վարակով հիվանդի չեք խնամում: Մանկահասակ երեխաներին խուրհուրդ չի տրվում դիմակներ հագցնել՝ շնչառական խնդիրներ կարող են առաջանալ։ Դիմակն օգտագործելուց և հանելուց հետո այն ընդհանուր աղբի մեջ գցել չի կարելի. անհրաժեշտ է կապել մեկ այլ տոպրակի մեջ, հետո միայն նետել աղբամանը։ Դիմակը հանելուց հետո անհրաժեշտ է անպայման լվացվել:

Կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսի ախտանշանները նման են գրիպի կամ թոքաբորբի նշաններին. հոգնածության զգացում, շնչառության դժվարացում, բարձր ջերմություն, գլխացավ:

Կորոնավիրուսը կարող է դրսևորվել նաև թեթև տարբերակով, դրանից բուժվելու համար մոտ մեկ շաբաթ է պետք: Ռիսկային խմբում են մինչ այդ ծանր այլ վարակներ ունեցածները, շաքարային դիաբետ կամ թոքերի քրոնիկ հիվանդություններ ունեցողները: Հատկապես տարեցների դեպքում է վարակն ուղեկցվում հետագա բարդություններով:

Եթե վերջին երկու շաբաթում ճամփորդել եք և, հատկապես՝ գտնվել կորոնավիրուսի հաստատված դեպքեր ունեցող երկրներում, ցանկալի է ամեն օր տաքությունը չափել, վարակի ախտանշաններ նկատելու դեպքում՝ դիմել բժշկի:

You May Also Like