Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Վանաձորի համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց 30-օրյա ժամկետում ներկայացնելու դիմումներ համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող թվով երեք հետևյալ խորհրդակացական մարմինների (այսուհետ՝ ԽՄ) անդամության թեկնածու լինելու   համար՝

1.Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ:

2.Քաղաքաշինության , հողօգտագործման , տնտեսական ենթակառուցվածքների,  կոմունալ տնտեսության , շրջական միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ:

3.Կրթության, մշակույկթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության , սպորտի , սոցիալական (այդ թվում ՝ երեխաների պաշտպանության՝ ԽՄ) հարցերի ԽՄ:

Սահմանված ժամկետում ներկայացված դիմումների հիման վրա ԽՄ մարմինի անդամների ընտրությունը կիրականացնի հանձնաժողովի կողմից:

Ծանոթություն. ԽՄ անդամ չեն կարող լինել՝

1.Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:

2.Հանցագործության համար դատապարտված անձինք, ովքեր իրենց պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում:

3.Զինված ուժերի ժամկետային զինծառայողները:

Կից ներկայացվում է Վանաձորի ավագանու 26 ապրիլի 2019 թվականի 35-Ն որոշմամբ հաստատված  Վանաձոր համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը, ինչպես նաև հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը:

Համայնքի ղեկավար, նախագահ                                                                                                    Մամիկոն Ասլանյան

You May Also Like