2017թ. սեպտեմբերի 19-ին` ժամը 11.00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը
Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ
- Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. սեպտեմբերի 19-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
զեկ. Մ.Ասլանյան
- Վանաձոր համայնքի համայնքային ենթակայության թիվ 35 մանկապարտեզում ներառական կրթությամբ խումբ բացելու մասին
զեկ. Գ.Բադյան
- Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի «Վանաձոր համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ.՝ Վ.Գրիգորյան
- Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին
զեկ.՝ Ս.Աբովյան
- «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ին Վանաձոր համայնքի Շիրակի խճուղի թիվ 6 («Լոռի ՃՇՇ» ՓԲԸ) հասցեի տարածքի հարավարևմտյան մասում գտնվող հողամասը նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին
զեկ.՝ Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի Բաղրամյան պողոտա թիվ 94/1 հասցեում գտնվող խանութը ուղղակի վաճառքի ձևով Անդրանիկ Վազգենի Մարուքյանին օտարելու մասին
զեկ.՝ Ս.Աբովյան
- Վանաձոր համայնքի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 56/1 հասցեում գտնվող վարսավիրանոցը և դրանով զբաղեցված հողամասը ուղղակի վաճառքի ձևով Ժորա Կարապետյանին օտարելու մասին
զեկ.՝ Ս.Աբովյան
- Լևոն Եղիշի Խաչատրյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին
զեկ.` Ս.Աբովյան
- Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու և Վանաձոր համայնքի ավագանու 2009 թվականի հուլիսի 24-ի թիվ 58 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.` Վ.Դավիթավյան
- Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին
զեկ.` Մ.Ասլանյան