Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    ՀՀ Լոռու  մարզի Վանաձոր  համայնքում  2018թ.  հուլիսի 13-ին`  ժամը 15:00-ին, Վանաձորի համայնքապետարանի շենքում կկայանա համայնքային սեփականություն  հանդիսացող

հողամասերի  կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ: Մրցույթի են դրվում  հողամասեր.  

Հասարակական այլ հողամասերի  և ավտոտնակների համար 0,02589հա 2 լոտով  և  0.0021հա 1 լոտով

ա) Հասարակական այլ հողամասերի համար  (10 տարի ժամկետով)

1ա.1 Ազատամարտիկների փողոց թիվ 21/1-2 հողամաս  0.00707հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0444-0130, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 2828 դրամ:

1ա.2 Ազատամարտիկների փողոց թիվ 21/1-3 հողամաս  0.01882հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0444-0129, հողամասի վարձավճարի մեկնարկային գինը սահմանված է ամսական 7528 դրամ:

բ) Ավտոտնակների համար   (10 տարի ժամկետով)

1բ.1  Տարոն-2 ՔՇՀ-3 թիվ 15-1/4 հողամաս  0.0021հա, կադաստրային ծածկագիր – 06-001-0016-0060, հողամասի վարձավճարի  մեկնարկային գինը սահմանված է ամսական 252 դրամ:

Հողամասերի  նկատմամբ սահմանափակումներ  (սերվիտուտ) չկան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453  հաշվարկային հաշվին վճարել 25000(քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:

Հայտերի  ընդունումը   դադարում   է  2018թ.  հուլիսի 09-ին` ժամը 18:00-ին:

Լրացուցիչ  տեղեկությունների    համար    դիմել   Վանաձորի համայնքապետարանի  աճուրդային-մրցութային հանձնաժողով:  Հասցե  Տիգրան Մեծի պողոտա  22  Հեռ. (0322)4-66-10

Էլ. հասցե arxvanadzor@mail.ru

You May Also Like