2018թ. մայիսի 30-ին` ժամը 11.00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը
Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ
1. Վանաձոր համայնքի ավագանու 2018թ. մայիսի 30-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Վանաձոր համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 109-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Վանաձոր համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 109-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
4. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին
համաձայնություն տալու մասին
5. Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային
գներ սահմանելու մասին
6. Ալյոշա Խաչատուրի Բադյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին
7. Վանաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և փոստային հասցե տրամադրելու մասին
8. Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և Վանաձոր համայնքի ավագանու 2014 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 54-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
9. «Հարինգ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տարածք հանձնելու մասին
10. Մարինե Գալստյանին վարձակալությամբ տարածք հանձնելու մասին
11. Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 147/1 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին
12. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 103-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
13. «Վանաձոր համայնքի Մարգարիտ Մատինյանի անվան թիվ 19 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում խումբ բացելու մասին
14. Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
15. Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրը որոշելու մասին