Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթ

Ս/թ հունիսի 1-ից 3-ը Վանաձորի աթլետիկայի մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Վանաձոր համայնքի փուլը:
Մրցույթն անց է կացվելու 4 տարիքային խմբերով՝

1-ին տարիքային խումբ՝ 2010 թվականից մինչև 2012 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
2-րդ տարիքային խումբ՝ 2007 թվականից մինչև 2009 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
3-րդ տարիքային խումբ՝ 2004 թվականից մինչև 2006 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
4-րդ տարիքային խումբ` 2001 թվականից մինչև 2003 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:

Հաշմանդամություն ունեցող անձանց (հայրը կամ մայրը սայլակով) ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին մասնակցում են 1 տարիքային խմբով: Հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներում երեխայի տարիքային խումբն է` 2005 թվականից մինչև 2012 թվականը ծնվածները:
Մասնակցության պայմաններն են՝

1) Յուրաքանչյուր ընտանիքի կազմը` 3 անձ (հայրը, մայրը և երեխան`անկախ սեռից):
2) Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին:
3) Կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն /տեղեկանք/, անձնագրի պատճեն /հոր, մոր/, ամուսնության վկայականի պատճեն, տեղեկանք լուսանկարով՝ բնակության վայրից, երեխայի ծննդյան վկայականի պատճեն:
Հաղթող և մրցանակակիր ընտանիքները կպարգևատրվեն Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված նվերներով:
Մասնակցության հայտերը ներկայացնել Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին՝ 402 սենյակ մինչև մայիսի 30-ը:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 060-650-380 և 060-650-381 հեռախոսահամարներով:

You May Also Like