Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժինը Վանաձորում գործող հասարակական, երիտասարդական կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին, ուս. խորհուրդներին , երիտասարդ ակտիվիստներին և բոլոր շահագրգիռ անձանց առաջարկում է համագործակցություն և երիտասարդության ակտիվությանը միտված համատեղ ծրագրերի իրականացում
Նոր , հետաքրքիր գաղափարները, կոնկրետ ծրագրերն ու առաջարկները խնդրում ենք ներկայացնել Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժին մինչև ս/թ ապրիլի 15-ը:
Լավագույն գաղափարներն ու ծրագրերը կխրախուսվեն և կյանքի կկոչվեն: