Հրաժարվենք մեկանգամյա օգտագործման պլաստիկից

Հարգելի  վանաձորցիներ, հրաժարվենք մեկանգամյա օգտագործման պլաստիկից

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց։ Նպատակն է հնարավորինս կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումը կենցաղում:

Գործընթացը մեկնարկելու է հանրապետության որևէ համայնքից, այնուհետեւ անցկացվելու է մարզի մակարդակով, եւ որոշակի ժամանակահատվածում ՀՀ–ն միանալու է այն երկրներին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկը արգելված է:

Այն համայնքում,  որտեղ միջոցառումներ կանցկացվեն, կտորից տոպրակներ կբաժանվեն, կիրականացվի պլաստիկ շշերի վերամշակում:

Ինչպես հայտատարել է նախարարությունը, ծրագրի իրականացման համար բյուջեից ոչ մի գումար չի ծախսվի, այլ կիրականացվի  միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ։

Կոչ ենք անում հանրությանը  հնարավորինս նվազեցնել մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումն առօրյայում՝ պահպանելով բնությունը, մաքուր պահելով շրջակա միջավայրը:

 

You May Also Like