Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հուլիսի 29-ին՝ համապետական շաբաթօրյակ

. Լուրեր, Հայտարարություններ

Լոռու մարզի հարգարժան բնակիչներ,
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին, ժամը 9.00-ից մեկնարկում է համապետական երկրորդ շաբաթօրյակը:
Մեր երկրի, մասնավորապես մեր մարզի համար այս կարևոր միջոցառման գլխավոր նպատակը լինելու է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելը: Նախորդ շաբաթօրյակի ընթացքում մարզի 348 աղբավայրերց մաքրվել է 340-ը: Մեր խնդիրը աղբավայրերի թիվը նվազագույնի հասցնելն է և շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ պատասխանատվության ձևավորումը:
Մեր երկիրը, մեր Լոռին մաքուր պահելը յուրաքանչյուրիս նպատակը պետք է լինի:
Հարգելի լոռեցիներ, կոչ ենք անում մասնակից դառնալ այս չափազանց կարևոր գործընթացին: Առանց հարազատ համայնքի, փողոցի, բակի նկատմամբ ձեր հոգատար վերաբերմունքի՝ արդյունքի հասնել չենք կարող: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին:
Այն քաղաքացիներն, ովքեր ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կամ հավաքված աղբը տեղափոխելու խնդիր կունենան, կարող են զանգահարել (0322) 4-35-33 հեռախոսահամարով:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր