Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Լոռու  մարզի Վանաձորի  համայնքապետարանի շենքում  2020թ.  փետրվարի 24-ին` ժամը 1100ին, կկայանա համայնքային սեփականություն  հանդիսացող    գույքի և դրանով զբաղեցված հողամասի աճուրդ վաճառք դասական եղանակով:

Վաճառվում է  գույք և դրանով զբաղեցված հողամասը  հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար

Աճուրդի մեկնարկային գին սահմանված է

– գույքի համար` համաձայն շուկայական արժեքի գնահատումն իրականացրած ընկերության հաշվետվությունների,

– հողի համար` կադաստրային արժեքի չափով:

1ա.1 Նարեկացու փողոց, թիվ 32/5 հասցեում գտնվող 341,42քմ մակերեսով  գրասենյակ ՝ մեկնարկային գին սահմանված է 1530000 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09464հա մակերեսով (կադաստրային ծածկագիր -06-001-0257-0093) հողամաս՝ մեկնարկային գինը 1քմ հողամասի համար սահմանված է 1914 ՀՀ դրամ:

1ա.2 Ուսանողական փողոց, թիվ 6-40 հասցեում գտնվող 281.84քմ մակերեսով գրասենյակ՝ մեկնարկային գին սահմանված է 1280000 (մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար) դրամ:

Աճուրդ – վաճառքին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453  հաշվարկային հաշվին վճարել 25000 (քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:

Գույքի և հողամասի  նկատմամբ սահմանափակումներ  (սերվիտուտ) չկան:

Աճուրդ – վաճառքում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև  2020թ.  փետրվարի   20- ը` ժամը 18:00 :

Լրացուցիչ  տեղեկությունների    համար    դիմել   Վանաձորի համայնքապետարանի  աճուրդային-մրցութային հանձնաժողով:  Հասցե`  Տիգրան Մեծի պողոտա  22  Հեռ. (0322)4-66-10

Էլ. հասցե arxvanadzor@mail.ru

You May Also Like