Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հերթական անգամ անցկացվել են «Հուսո գավաթ» ֆուտբոլի բակային մրցումները

. Լուրեր

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, հունիսի 22-ից 27-ը քաղաքային մարզադաշտում անցկացվել են «Հուսո գավաթ» ֆուտբոլի բակային մրցումներ: Մրցումներին մասնակցել են համատիրությունների՝  2005-2006թթ. ծնված պատանիների թվով 8 թիմ:

Մասնակիցներին  ողջունել և համայնքի ղեկավարի շնորհավորանքն է փոխանցել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանը:

Առաջին տեղ է գրավել « Լոռի» թիմը, երկրորդ տեղ` « Առափնյա »  թիմը, երրորդ տեղ` «Աստղ» թիմը:

Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:

 

Լավագույն դարպասապահ  է ճանաչվել Գևորգ Մելքոնյանը  «Բուրաստան» թիմ
լավագույն պաշտպան` Արմեն Մկրտչյանը «Լոռի» թիմ
լավագույն  կիսապաշտպան` Արսեն Գաբրիելյանը «Աստղ» թիմ
լավագույն  հարձակվող` Վլադիմիր Երեմյանը «Լոռի» թիմ
լավագույն  ռմբարկու` Յուրա Գուսենկոն «Առափնյա» թիմ

Ֆուտբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը պարգևատրվել է գնդակներով,  կոլեկտիվին հանձնվել է շնորհակալագիր:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր