Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հաշվետվություն ներկայացրեց նաև Եկամուտների հավաքագրման, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետը

. Լուրեր

Հունվարի 25-ին 2017թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի քաղաքապետարանի աշխատաակզմի Եկամուտների հավաքագրման, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի պետ Վահագն Դավիթավյանը: Ով նախ ներկյացրեց գույքի կառավարման տարեկան տվյալները.
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վանաձորի ստորաբաժին է ներկայացվել համայնքային սեփականություն հանդիսացող 38 միավոր գույքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և ստացվել է համայնքային սեփականության նույնքան վկայական:
Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից կնքվել և նոտարական վավերացման է ներկայացվել 277 պայմանագիր:
տարվա ընթացքում հավաքագրվել են`
– գույքահարկ` 360 025 329 դրամ,
– հողի հարկ` 28 100 898 դրամ,
– գույքի վարձակալություն` 9 351 335 դրամ,
– հողի վարձակալություն` 24 575 647 դրամ,
– աղբահանության վարձավճար` 186 435 078 դրամ,
– տեղական տուրքերի գծով` 64 883 329.7 դրամ:
Սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների ընթացքում բաժինը ստիպված է լինում անպարտաճանաչ հարկատուների և վարձակալների նկատմամբ կիրառել դատական կարգով պարտքերը գանձելու պրակտիկա:
2017թ.-ի ընթացքում բնակելի նշանակության անշարժ գույքի գույքահարկի և հողի հարկի երեք և ավելի տարիներ պարտք ունեցող 85 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց նկատմամբ նախապատրաստվել են նյութեր օրենքով սահմանված կարգով պարտքերը գանձելու վերաբերյալ:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդես եկավ մի շարք նկատառումներով:
Այն տնտեսվարողները կամ ֆիզիկական անձինք, ովքեր 3 տարուց ավել գույքահարկ չեն վճարել, պետք է դատական կարգով լուծել պայմանագրերը: Կան բազմաթիվ լքված հողամասեր, որոնց պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում: «Խիստ ենք լինելու թե՛ գույքի, թե՛ հողի վարձակալների և թե՛ սեփականատերերի հանդեպ: Միայն պետության և համայնքի հանդեպ պարտավորությունները կատարելու դեպքում է, որ մարդը կարող է մտնել այլ իրավահարաբերությունների մեջ»,-ասաց համայնքի ղեկավարը: Ասլանյանը կարևորեց նաև Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացումը, որը քայլ էր՝ ի նպաստ քաղաքացու:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր