Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հանրային բաց լսումների և քննարկումների հրավեր

. Լուրեր, Հայտարարություններ

Հ Ր Ա Վ Ե Ր

«Վանաձոր համայնքի 2018 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների

 

 

Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին «Վանաձոր համայնքի 2018 թվականի  տարեկան բյուջեի հաստատման մասին» նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների`  սույն թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 13–ն ընկած ժամանակահատվածում:

  1. Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները տեղի կունենան Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում:
  2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ կկայանան սույն թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 11:00-13:00-ը:
  3. Ավագանու խմբակցությունների համար հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներկկայանան սույն թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-13:00-ը:

Առաջարկությունները կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին մինչ սույն թվականի դեկտեմբերի 8-ը:

2018 թվականի բյուջեյի նախագիծ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր