ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին «Վանաձոր համայնքի 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ  հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների 2020 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 19-ն  ընկած ժամանակահատվածում ։

Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան սույն թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝  ավագանու նիստերի դահլիճում:

Առաջարկությունները կարող եք ներկայացնել առցանց, cityvanadzor@gmail.com,  info@vanadzor.am  էլեկտրոնային փոստով կամ գրավոր համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ  Վահագն Դավիթավյանին , մինչ սույն թվականի հոկտեմբերի 18- ը՝ ներառյալ:

«Վանաձոր համայնքի 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին»  Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծին և կից փաստաթղթերին  կարելի է ծանոթանալ  և ներբեռնել  համայնքապետարանի պաշտոնական կայքից ՝ www.vanadzor.am.

Որոշմանը ծանոթանալ հետևյալ հղումով։

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

You May Also Like