Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հայտնի է Վանաձորի քաղաքապետի գավաթի խաղարկության հաղթողը

. Լուրեր

Ավարտվեց Վանաձորի քաղաքապետի գավաթի խաղարկությունը: Այն մեկնարկել էր սեպտեմբերի 28-ին: Հոկտեմբերի 4-ին եզրափակիչ հանդիպումներն էին և մրցանակաբաշխությունը:  Մրցաշարն անցկացվեց Վանաձորի քաղաքային մարզադաշտում: Վիճակահանության օրը հայտ ներկայացրեց հավաքական  9 թիմ, որոնք բաժանվեցին 2 ենթախմբի: Կանոնակարգի համաձայն՝ 2 ենթախմբերի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը խաչաձև սկզբունքով պայքարեցին մրցանակային տեղերի համար:

«Ընդհանրապես, մեծ ֆուտբոլում  9 թիմ հավաքագրելը մեծ հաջողություն է, քանի որ ֆուտզալի առաջնություններին մեծ թվով թիմեր են գալիս, բայց հուրախություն մեզ՝ 9 թիմ ունեցանք: Կարծում եմ՝ «Լոռի» ֆուտբոլային թիմի հաջողությունները ևս ոգևորիչ նշանակություն ունեցան, և ավելի շատ մարդիկ ցանկացան մասնակցել գավաթի խաղարկությանը»,-ասաց Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Սաֆարյանը:

Յուրաքանչյուր թիմից կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան երկու ուժեղագույն թիմեր: միմյանց դեմ պայքարեցին «Գազպրոմ» և « Խանդակ» թիմերը, « Քաղաքապետարան-1» և
« Մանկատուն » թիմերը:  Եզրափակչում արդեն պայքարն ավելի լարված էր:  Ի վերջո հաղթող դարձավ «Գազպրոմ Արմենիա» թիմը:  «Քաղաքապետարան-1»թիմը գրավեց 2-րդ տեղը, 3-րդ տեղում  « Վանաձորի մանկատուն» թիմն էր: Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին Վանաձորի քաղաքապետի կողմից սահմանված գավաթներով, պատվոգրերով և մեդալներով: 5 լավագույն խաղացողներն ըստ օղակների՝ դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող և ռմբարկու, պարգևատրվեցին սպորտային հուշանվերներով  և պատվոգրերով:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր